Ինձ համար հացադուլն անզորությունից ծնված շանտաժ է...


17:48 , 7 հուլիս, 2015

Երբեք չեմ թաքցրել ու չեմ թաքցնում, որ մշտապես չեմ հասկացել հացադուլի դիմած մարդկանց՝ անկախ վերջիններիս ով լինելուց և պահանջներից: Ինձ համար հացադուլն անզորությունից ծնված շանտաժ է... Բայց, կոնկրետ Սանասարյանի հացադուլի հետ կապված մի բան էլ կա. ինչո՞ւ է Դավիթն իր վերևում «Հացադուլ» պաստառի կողքին տեղադրել նաև դրա անգլերեն թարգմանությունը։ Ես հասկանում եմ, որ սա մանրուք է, բայց գիտեմ, թե ինչն է թաքնվում մանրուքների մեջ...