Հավի կծու թևիկներ


15:13 , 7 հուլիս, 2015

Բաղադրությունը`

Հավի թևիկներ՝ 1կգ
Սոյայի մուգ սոուս՝ 100 գրամ
Սխտոր՝ 1- 5 պճեղ
Կարրի՝ 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը՝

Հավի թևիկներն առանձնացնում ենք ֆալանգից (շատ ծայրի մասը կարող եք չօգտագործել): Մաքրում ենք սխտորը, անցկացնում քերիչով և խառնում կարրի և սոյայի սոուսի հետ:
Ստացված մարինադը լցնում ենք հավի թևիկների վրա, թողնում ենք մարինացվի մինչև 8 ժամ (այդ ընթացքում ժամանակ առ ծամանակ կարելի է խառնել թևիկները, որպեսզի համաչափ մարինացվեն):
Եփում ենք հավի թևիկները ջեռոցում 45-50 րոպե 200 աստիճանում: