Սպառնալից գրություն օդանավի զուգարանի հայելու վրա. Turkish Airlines-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել


14:48 , 7 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Turkish Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Նյու Դելիի օդանավակայանում՝ պայթյունի վտանգի պատճառով, հաղորդում է ТАСС-ը:

Ինքնաթիռն իրականացնելիս է եղել Բանգկոկ-Ստամբուլ չվերթը, երբ բորտուղեկցորդները զուգարանում գրություն են գտել, որտեղ գրված է եղել պայթուցիկի հնարավոր առկայության մասին։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զուգարանում հայելու վրա հայտնաբերվել է շրթներկով արված գրություն այն մասին, որ ինքնաթիռում պայթուցիկ սարք է տեղադրված:

Օդանավակայանում ինքնաթիռը և բոլոր 148 ուղևորների բեռները ենթարկվել են մանրամասն զննության: 

Սա արդեն տարվա սկզբից թուրքական ընկերության ինքնաթիռներում պայթյունի սպառնալիքներով վեցերորդ դեպքն է: