Tert.am-ը գրում է.
Հայաստանում ռուսական ռազմաբազայում այսօր անսպասելի ստուգում է սկսվել, գրում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
«Հարավային ռազմական շրջանի հանձնաժողովը՝ շրջանի զորքերի հրամանատարի տեղակալ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում է սկսել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հանձնաժողովը կստուգի Էրեբունիի ավիացիոն զորամասի հերթապահ ուժերի և Գյումրիում ռազմաբազայի մարտական պատրաստվածությունը։
Տագնապով բարձրացված ստորաբաժանումների գործողություններին կհետևեն տեսախցիկներով՝ «Наводчик-2» համալիրի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: