«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Բաղրամյանի նստացույցի օրերին 10 հազար դրամ է բաժանել ցուցարարներին:
Իհարկե գումարն այդքան էլ մեծ չէ, սակայն հաց, երշիկ և կաթնաշոռ գնելով՝ հնարավոր է եղել կերակրել 20-30 ցուցարարի:
Սակայն ո՞րն է այդ ամենի գլխավոր շարժառիթը:
Դրանով Ղուկասյանը շարժմանը լրացուցիչ ակտիվություն ու ակտուալություն էր ցանկանում հաղորդել, որով էլ լրացուցիչ ֆինանսական հոսքեր ապահովել դեպի իր գրպանը:
Ինչ խոսք, դրամաշնորհային անհատ-պրոյեկտների համար այս ցույցը հիանալի միջոց է եղել ֆինանսական միջոցները կրկնապատկելու համար:
Հ.Գ. Անդրիաս Ղուկասյանը թող ամենևին էլ չպարծենա իր բաժանած գումարներով: Իրականում դրանք նախագահի նախկին թեկնածուի գրանտային հասույթների մնացորդներն էին: