Այս անհավանական պատմությունը տեղի է ունեցել Ջոսեկին Ռոբերթսոնի ու նրա ամուսնու՝ Իգնասիոյի հետ:
Երիտասարդ ամուսնական զույգը պատրաստվում էր իրենց առաջնեկի ծնունդին:
Ավարտվում էր հղիության 9-րդ ամիսը, ու ապագա ծնողները արդեն պատրաստվում էին երեխայի՝ Նոյի ծնունդին: Նրանք իրենց աշխարհի ամենաերջանիկ մարդիկ էին համարում, սակայն ինչ-որ պահի ինչ-որ մի բան այնպես չգնաց:
Ապագա մայրիկը իրեն վատ զգաց, նա սկսեց արնահոսել: Ամուսինները գնացին կլինիկա, որտեղ նրանց հայտնեցին սարսափելի լուրը՝ երեխայի սիրտը դադարել էր բաբախել:
Դա նշանակում էր, որ Նոյը մահացել է: Շոկային լուրից ամուսինները սկսեցին լացել:
Որպեսզի երեխային դուրս բերեն, Ջոսելինին կեսարյան վիրահատություն արեցին, սակայն տեղի ունեցավ անհավանական բան:
Տղան մոր արգանդից դուրս բերելուց հետո սկսեց շնչել: Բժիշկները չէին կարողանում հավատալ իրենց աչքերին: Ծանր վիճակում գտնվող երեխային ուղարկեցին վերակենդանացման բաժին, երեխան ողջ մնաց: