Tert.am-ը գրում է.
Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում «Իսլամական պետություն» խմբավորման գորհայինների դեմ ցամաքային գործողությունները պետք է իրականացնեն տեղի զինված ուժերը, ԱՄՆ-ն չպետք է մասնակցի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Նրա խոսքով՝ ԻՊ-ի դեմ պայքարը և նրա ոչնչացումը կկրի երկարատև բնույթ, փոխանցում է Интерфакс-ը։
«Դա չի լինի արագ, դա երկարատև արշավ է։ ԻՊ-ը կարողանում է հարմարվել։ Սիրիայի և Իրաքի շատ շրջաններից նրանց արմատախիլ անելու համար ժամանակ է հարկավոր։ Եվ դա տեղի ուժերի աշխատանքն է՝ մեր միջազգային կոալիցիայի կողմից աջակցություն ցուցաբերելու և կադրեր պատրաստելու միջոցով»,- նշել է Օբաման։
Նա պարզաբանել է, որ եթե իրենք Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում ամեն ինչ անեն իրենց ուժերով, ապա դա կարող է հանգեցնել բազմաթիվ անկանխատեսելի հետևանքների, որոնք իրենց ավելի քիչ պաշտպանված կդարձնեն։