Ամուր և գեղեցիկ եղունգներ ունենալու գաղտնիքը


09:55 , 7 հուլիս, 2015

Յուրաքանչյուր աղջկա և կնոջ երազանքն է ամուր և գեցեղիկ եղունգներ ունենալ: Ձեզ եմ ներկայացնում մի շատ պարզ ու հեշտ  պատրաստվող միջոց, որը պարբերաբար օգտագործելով՝ Դուք կունենք Ձեր ցանկալի եղունգները:

Պատրաստելու համար հարկավոր է`

-1 հատ քերած կարտոֆիլ

-կես թեյի գդալ ատամի մածուկ

-կես թեյի գդալ ջրածնի պերօքսիդ (պերեկիս)

-1 թեյի գդալ սոդա

Այս ամենը խառնեք իրար, համասեռ զանգված ստացեք, ապա քսեք եղունգներին և պահեք 10-15 րոպե: