Վերջին տարիների ամենաճիշտ և նպատակային հացադուլը հենց Դավիթ Սանասարյանին էր պատկանում


00:57 , 7 հուլիս, 2015

Վերջին տարիների ամենաճիշտ և նպատակային հացադուլը հենց Դավիթ Սանասարյանին էր պատկանում: Իհարկե, խոսքն այս մեկի մասին չէ... Անցյալ տարվա նոյեմբերին Դավիթը հացադուլ արեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև՝ ի նշան բողոքի` Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի հետ վերադարձման: Իսկ հիմա հացադուլի դիմելը, ինձ թվում է, որ անարդյունավետ է: Վստահ եմ, որ ինձնից ավելի փորձառուներն արդեն գրել են և դեռ կգրեն այս մասին: Ամեն դեպքում՝ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ...