Tert.am-ը գրում է.
Բոսնիացի գեղեցկուհի մոդել, գեղեցկության մրցույթի հաղթող և Playboy-ի աստղ Սլոբոդանկու Տոշիչը, մամուլի փոխանցմամբ, սերիական մարդասպան է:
«Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, որ նա ձերբակալված է, կասկածվում է առնվազն 5 սպանությունների համար: Նա, ի թիվս այլի, հաշվեհարդար է տեսել նաև իր նախկին սիրեկանի հետ:
Գեղեցկուհին կասկածվում է նաև կազմակերպված հանցավորության հետ ունեցած կապերի համար:
«Բոսնիայի և Հերցեգովինայի միսս ֆոտոգենիկություն» ճանաչված Սլոբոդանկուն եղել է հանցավոր խմբի անդամ, որում առնվազն 32 մարդ է եղել, այդ թվում` նախկին հատուկ ջոկատայիններ, ՆԳՆ-ի աշխատակիցներ: Իսկ հանցավոր խմբի պարագլուխը եղել է նրա մեկ այլ սիրեկան: