Panorama.am-ը գրում է.
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ հացադուլ է սկսում:
«Հացադուլս ուղղված չէ իշխանություններին, այլ Հայաստանի քաղաքացիներին: Իմ բողոքն եմ արտահայտում, և բոլորին հրավիրում եմ այստեղ: Կդադարեցնեմ այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիները կլինեն այս հրապարակում, միասին կգնանք Բաղրամյան պողոտա»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց այսօր հանեցին Բաղրամյանից, բայց պետք է յուրաքանչյուրը խոսք տան, որ նորից լինելու ենք Բաղրամյանում:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում տասն օրից ավելի նստացույց անող քաղաքացիները կեսօրից հետո տեղափոխվել են Ազատության հրապարակ: Նրանք նախապես հայտարարել էին, որ ժամը 19:00-ին կհայտարարեն իրենց հետագա անելիքների մասին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա երթ անցկացնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ