Տպագիր մամուլի վաճառքի անկումը համաշխարհային միտում է


20:59 , 6 հուլիս, 2015

Տպագիր մամուլի վաճառքի անկումը համաշխարհային միտում է։ 1952թ-ից հրատարակվող բրիտանական «NME» երաժշտական հանդեսն ամեն տարի կորցնում է բաժանորդների մոտ 20 տոկոսը։ Հիմա որոշվել է սեպտեմբերից այն դարձնել անվճար՝ բաժանելով մետրոյի կայարաններում, ուսանողական հանրակացարաններում և այլն։ Նպատակն է պահպանել ավելի քան կեսդարյա ապրանքանիշը (բրենդը), դրա փոխարեն գումար վաստակել կայքի և գովազդի միջոցով։ Կարծում եմ՝ սա տպագիր մամուլը պահպանելու և մրցունակ դարձնելու միակ միջոցն է։