Արաբ հայտնի երգչուհին կատարել է «Մենք ենք ու սարերը մեր» երգը (տեսանյութ)


19:58 , 6 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

«Խաբար Արմանի»-ն հայտնում է, որ Ջունիյեի միջազգային փառատոնի ժամանակ հնչել է «Մենք ենք ու սարերը մեր» երաժշտական ստեղծագործությունը:

Ինգա և Անուշ Արշակյանների կատարմամբ հայտնի երգը արաբերենով ու հայերենով ներկայացրել է լիբանանցի հանրահայտ երգչուհի Մաժիդե Ռումին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջունիյեի հայտնի փառատոնին երգչուհին այս կերպ իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության հարյուրամյակին և զոհերի հիշատակին:

Լիբանանի Ջունիյե քաղաքի փառատոնն այս տարի անց է կացվելու մինչև հուլիսի 15-ը: