Դավիթ Սանասարյանը հիվանդանոցում է, հնարավոր է չպառկեցնեն, բայց նրան հանգիստ է պետք. Ստյոպա Սաֆարյան


17:22 , 6 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն այս պահին գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում հաղորդեց Ստյոպա Սաֆարյանը, Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժին տեղափոխելիս նրա ինքնազգացողությունը վատացել է:

«Ավտոմեքենայում ոստիկանները շարունակել են բռնության գործողությունները, վատացել է նրա ինքնազգացողությունը և ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից անմիջապես տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հիմա այստեղ ենք, ստուգումներ են անցկացրել, և այս պահի դրությամբ մտահոգիչ բան չկա»,-տեղեկացրեց Ստյոպա Սաֆարյանը:

Վերջինս ասաց նաև, թե հնարավոր է Դավիթին չպառկեցնեն, բայց նրան հանգիստ է պետք: