Մենք գիտենք, որ երեխաների սննդակարգը տարբերվում է մեծահասակների սննդակարգից. շատ բաներ կան, որ երեխաներին չի կարելի:
Երբեմն մենք սխալվում ենք, ու երեխայի ափսեում հայտնվում է այն, ինչը կարող է վնասել նրան: Ուշադրություն դարձրեք այս մթերքներին, որոնք բժշիկները խորհուրդ չեն տալիս տալ երեխաներին:
Սա վերաբերում է գազավորված ըմպելիքներին, կաթնային կոկտեյլներին, տարբեր մրգերով հյութերին (եթե շաքարով են), քաղցր թեյին և նման այլ ըմպելիքներին: Այս ըմպելիքներն առաջացնում են ճարպակալում: Փոքրիկների համար սրանք ըմպելիք չեն, այլ հեշտ յուրացվող սնունդ են: Բնական հյութը երեխային պետք է տալ միայն ջուր խառնելուց հետո՝ որպես առանձին ուտելիք: Իսկ սուրճն այդ տարիքում արգելվում է:
Այս մթերքները մանկական սննդակարգի անցանկալի մաս են:
Ավելի լավ է սահմանափակվել մանր կտրատված դիետիկ մսով: Միսը պետք է խաշել կամ շոգեխաշել գոլորշու վրա:
Կաթնամթերքի 2,5-3,2% յուղայնությունը լրիվ բավարար է, սակայն 3,6-4,2% յուղայնությունն (սովորական տնական կովի կաթ) արդեն շատ է:
Մինչև 6 տարեկան երեխաներին արգելվում է տալ շոկոլադի այս կամ այն տեսակը: 3 տարեկանից սկսած՝ կարելի է սպիտակ կամ կաթնային շոկոլադ տալ:
Դրանք կարող են ալերգիա առաջացնել: Լավ կլինի՝ Ձեր ընտրությունը կանգ առնի այնպիսի մթերքների վրա, որոնք ունեն մինչև 330-400 կկալ 100 գրամի համար: Ջեմ և մարմելադ նույնպես կարելի է տալ, սակայն լավ ուսումնասիրեք դրանց պիտակները և բաղադրամասերը:
Մինչև 6 տարեկանը արգելվում է երեխայի սննդի մեջ տարբեր համեմունքների առկայությունը: Դրանք կարող են պարունակել հավելումներ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել:
Մինչև 6 տարեկանին արգելվում է տալ ընկույզ, նուշ և նման յուղայիններ: Դրանք նույնպես կարող են ալերգիա առաջացնել: