Ցուցարարները ոստիկանության օգնությամբ իրենց իրերը տեղափոխում են Ազատության հրապարակ՝ այնտեղ է շարունակելու նստացույցը


14:40 , 6 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Բաղրամյան պողոտայի մայթերին թողած հովանոցները, սեղանները ցուցարարները տեղափոխում են  Ազատության հրապարակ՝ այնտեղ շարունակելու ցույցը։

Ակտիվիստներից մեկը նշեց, որ առայժմ իրենք  կտեղափոխվեն Ազատության հրապարակ, իսկ հետո կորոշեն թե ինչ մարտավարություն կորդեգրեն։

Հայտնենք, որ սեղանները տեղափոխվում են ոստիկանության մեքենաներով, նրանց աջակցությամբ, նույնիսկ  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր օգնում նրանց՝  իրերը տեղավորել ոստիկանության մեքենայում։