Ոստիկանությունը դասեր է քաղել


14:22 , 6 հուլիս, 2015

Ինչպես և նախապես ոստիկանությունը հայտնել էր, 12.30-ից հետո ոստիկանությունը Բաղրամյան պողոտան բացելու և երթևեկությունը վերականգնելուն ուղղված գործողություններ իրականացրեց:
Ճիշտ է՝ արդյունքում մի քանի տասնյակ մարդ բերման ենթարկվեց ոստիկանական բաժանմունքներ (վերջիններս չէին ցանկանում ազատել փողոցը), սակայն ոստիկանությունը հայտարարեց, թե նրանց նկատմամբ քրեական գործ չի հարուցվի, և նրանք շուտով ազատ կարձակվեն:

Այս անգամ ոստիկանության գործողությունները «փափուկ» բնույթ էին կրում. տեսանելի էր, որ ոստիկանությունը հունիսի 23-ին տեղի ունեցած «ջրցանային գործողությունից» հետո դասեր էր քաղել: 
Հույս ունենանք, որ ոստիկանության այս գործելաոճը զուտ դրվագային բնույթ չի կրի: