Բաղրամյան պողոտան բացվեց, և մեքենաները կարողացան երթևեկել


13:37 , 6 հուլիս, 2015

Առավոտվա  հայտարարությունից հետո ոստիկաններն ապամոնտաժեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները, հեռացրեցին Բաղրամյանում կենդանի պատ կազմած ցուցարարներին:

Այս պահին Բաղրամյան պողոտայի երթևեկությունը վերականգնված է: Սակայն ցուցարարները շարունակում են մնալ այնտեղ: Օսիպյանը հայտարարեց, որ բերման ենթարկվածները չեն հետապնդվի ու ազատ կարձակվեն: