Կոմկուսը վճռական է տրամադրված, բայց խնդիր ունի ընտրագրավի հետ


13:19 , 9 մարտ, 2012

ՀԿԿ կենտկոմի առաջին (ու ամենայն հավանականությամբ վերջին) քարտուղար Ռուբեն Թովմասյանը հայտարարել է, որ կոմկուսը վճռականորեն է տրամադրված առաջիկա պառլամենտական ընտրություններում մասնակցելու հարցում, իսկ հարցումները ցույց են տվել, որ իրենք վեցերորդ տեղում են, պարզապես խնդիր ունեն ընտրագրավի հետ։
Տո ասա այ նավթալին, Թութանհամոնի թայ ես, 8 միլլիոն դրամ էլ սկի տելեվիզրով չես տեսել, քեզ որտեղի՞ց էդքան փող, որ ընտրությունների մասնակցես։ Իշխանությունները քեզ փող չտար դու ԱԺ-ի կողմ նայող է՞իր։ Ընդհանրապես, ծիծաղելու ա, երբ պրն. Ռուբեն Թովմասյանը խոսում է այնպես, ասես Հայաստանում ինչ որ մեկը մնացել է, որ հավատում է, իբր իրանք դեկորատիվ կուսակցություն չեն այլևս։
Ուղղակի կպելա էլի, 4 տարին մեկ մարդիկ կարան մի երկու անգամ բլբլան, հիշեն սովետը, կարդան ճառերը, դրա համար մի երկու կոպեկ ստանան վերևներից ու գնան իրանց «վաստակած» փողը մսխելու մինչև մյուս ընտրություններ։