Գազալցակայանում հրդեհ է բռնկվել


17:45 , 5 հուլիս, 2015

hrdeh-busab1Araratnews.am–ը գրում է.

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 4-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անի քաղաքի հրդեհ է բռնկվել Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գազալցակայանում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.59-ին, մարվել՝ ժամը 23.24-ին:

Այրվել է ճնշաչափը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են գազատար խողովակի հովացման աշխատանքներ: