Կալիֆոռնիայում 75 տարվա ամուսինները՝ Ալեքսանդր և Ժանետ Տոցկոները, մահացել են ժամերի տարբերությամբ՝ միմյանց գրկում, գրում է Bored Panda-ն։
Միմյանց անչափ սիրող ծերունիների վերջին պահերը լուսանկարել է նրանց դուստրը՝ Էմի Տոցկոն։
Նշվում է, որ երկուսն էլ եղել են 95 տարեկան։ Նրանք միմյանց սիրահարված են եղել 8 տարեկանից և ամուսնացել են 1940 թվականին։
Ալեքսանդրը ոտքի հետ կապված խնդիր է ունեցել, այդ իսկ պատճառով պառկած է եղել անկողնում, նրա կնոջ առողջականը նույնպես տարիքի հետ կապված վատթարացել է, այդ պատճառով նրանց մասին հոգ տանող հիվանդանոցի աշխատակիցները նրանց այնպիսի անկողին են տրամադրել, որ կարողանան իրար կողք գտնվել և միմյանց գրկում լինել։
«Սպասիր ինձ այնտեղ, ես շուտով այնտեղ կլինեմ քեզ հետ»,-ասել է Ժանետն ամուսնուն նրա մահից վայրկյաններ առաջ։
Երջանիկ զույգը
Նրանք ունեն 5 երեխա, 10 թոռ և 6 ծոռ։
Հիվանդանոցի աշխատակիցները հուզվել են՝ տեսնելով միմյանց այդքան սիրող տարեց զույգին։