Մեքենան գողերի աչքից քողարկելու ինքնատիպ լուծում. PHOTO


15:07 , 4 հուլիս, 2015

Բազմաթիվ ուղիներ կան մեքենաները գողերի աչքից թաքցնելու համար, սակայն նոր Volkswagen Transporter-ի տերերից մեկը հարցին տվել է ինքնատիպ լուծում։ Նա այն պատել է ժանգոտ մետաղ պատկերող վանիլային կպչուն նյութով, որպեսզի այն ստանա հին մեքենայի տեսք։ Այս մասին հայտնում է boredpanda.com-ը։

Սա տեղի է ունեցել Գլազգոյում։ Ժանգոտ մեքենայով երթևեկողը հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Սրանում ոչ մի անօրինական բան չկա, սակայն այն կարող է շփոթեցնել ուրիշներին։ Այնուամենայնիվ, տարբերակն աշխատում է։