Գասպարալողով Հայաստանի պայքարող ժողովուրդը հազիվ թե որևէ շոշափելի արդյունքի հասնի


21:30 , 3 հուլիս, 2015

Եթե դուրս ես եկել պայքարելու էլեկտրաէներգիայի թանկացման որոշման դեմ, ապա բարի եղի այդ ուղղությամբ գնալ ու անել ամեն ինչ, որ այդ թանկացումը չկայանա։ Մնացած բոլոր հրատապ հարցերը քեզ համար այս պահի դրությամբ հրատապ չեն։ Նպատակ ունես և նպատակադրված գնա դեպի նպատակդ։ Ռուսական, արևմտյան և այլ տեսակի խայծերը իշխանությունները դեմդ կդնեն, որ կտցես ու շեղվես նպատակիցդ, մոլորվես ու մոլորվածի պես մնաս՝ շվարած կանգնած։ 
Տարբեր խնդիրներն ունեն իրենց լուծման տարբեր ուղիներն ու ձևերը։ 
Լուծիր մեկ պարզ հարց, գրանցիր մեկ լիակատար հաղթանակ ու անցիր հաջորդ հարցին։ Դու այնքան ուժ չունես, որ երկրին հուզող բոլոր հարցերը միանգամից ու բիրիքով լուծես։