Մեր երկրում միայն հարկային ու մաքսային ծառայություններն են գերակա ճյուղ


15:18 , 3 հուլիս, 2015

Էսօրվա իմ թեմայից դուրս ա, բայց ասեմ։
ՀՀ ֆիննախի ՊԵԿ կայքից՝ նույն taxservice.am-ից, ներբեռնել եմ հաշվետվության ձևը, տարել եմ հանձնելու, բա սա ճիշտ տարբերակ չի, իսկ ճիշտ տարբերակը վաճառվում է ՊԵԿ տարածքային գրասենյակի մոտ՝ էջը նվազագույնը 100 դրամով, լրացնել ես տալիս, երկու տող բան են գրում՝ 1000 դրամ:
Հիմա հասկանում ե՞ք՝ ինչի երկիրը երկիր չի դառնում։ Եթե ոչ, ասեմ. մեր երկրում միայն հարկային ու մաքսային ծառայություններն են գերակա ճյուղ, էն տուրիզմ, արդյունաբերություն, նորագույն ճարտարագիտություն, բան, սաղ սուտ ա։