Ի՞նչ է նշանակում՝ մենք պատասխանատվություն չենք վերցնում, ժողովուրդն է որոշողը


14:14 , 3 հուլիս, 2015

Ի՞նչ կասեք։
----------------------
Ի՞նչ է նշանակում՝ մենք պատասխանատվություն չենք վերցնում, ժողովուրդն է որոշողը, մենք առաջնորդ չենք, մենք ընդամենը համակարգող ենք։ Ընկերներ ջան, խնդրում եմ բացատրեք անգետիս, 
ա) ի՞նչ է նշանակում համակարգող, ինչո՞ւմն է համակարգողի դերը։
բ) Ժողովուրդն է որոշողը։
Փաստորեն, ժողովուրդն այսօր Բաղրամյանում արդեն չէ, մի խումբ առողջ մտածող երիտասարդներ, մի խումբ էլ հետաքրքրասեր, երգ ու պարի հարթակով տարվող երիտասարդներ դեռևս ժողովուրդ չէ։ Ի՞նչ է դուրս գալիս՝ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ժողովուրդը որոշեց, որ արդեն իր պահանջը, կապված էլեկտրաէներգիայի բարձրացման հետ, բավարարված է, թողեց, գնաց տո՞ւն։ Խնդրում եմ, բացատրեք, ոչինչ չեմ հասկանում։