Մադրիդ եմ ժամանել միայն հանգստանալու համար. Դե Խեա


11:22 , 3 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան չի հաստատել այն տեղեկությունները, որ Մադրիդ է ժամանել «Ռեալի» հետ բանակցելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «AS»-ը։

«Մադրիդ եմ ժամանել միայն հանգստանալու համար։ Արձակուրդի մեջ եմ, եւ ինձ մոտ ամեն ինչ կարգին է»,- ասել է իսպանացին։

Հիշեցնենք, որ «արքայական ակումբը» շարունակում է բանակցել Դե Խեայի տրանսֆերի շուրջ։ Մանչեսթերցիները պատրաստ են նրան բաց թողնել 35 մլն եվրոյով, սակայն մադրիդցիները պատրաստ են վճարել միայն 30 մլն եվրո։