47 տարի առաջ այս օրը ՊԱԿ-ը ձերբակալեց «Հանուն հայրենիքի» ընդհատակյա ամսագրի խմբագիրներին (Video)


20:28 , 2 հուլիս, 2015

1968 թ. հուլիսի 2-ին ՊԱԿ-ը ձերբակալեց գաղտնի պայմաններում հրատարակված «Հանուն Հայրենիքի» ամսագրի 6 հրատարակիչներին՝ Հովիկ Վասիլյանին, Ասատուր Բաբայանին, Գևորգ Հեքիմյանին, Աղասի Անտոնյանին, Սարգիս Թորոսյանին, Շիրակ Գյունաշյանին և ամսագրի առաջին համարի ողջ տպաքանակը՝ մոտ 400 հատ: Որոշ ժամանակ անց ձերբակալվեց նաև հրատարակմանն աջակցած Հայկ Իսկանդարյանը, որն առեղծվածային պայմաններում մահացավ ՊԱԿ-ի նկուղներում, իսկ մնացածները դատապարտվեցին տարբեր պատժաչափերով: