Բորուսիան մտադիր է տրանսֆերի հանել Իմոբիլեին


09:10 , 2 հուլիս, 2015

Tert.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիան» ուսումնասիրում է իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեին վաճառելու տարբերակները։

«Foot Mercato»-ի համաձայն՝ գերմանական ակումբը ցանկանում է տրանսֆերի հանել իտալացուն եւ նրա փոխարեն ձեռք բերել բելգիական «Անդերլեխտի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչին։

Իմոբիլեի ծառայություններով հետաքրքրվում են «Մոնակոն», ֆրանսիական «Լիոնը» եւ «Մարսելը», սակայն նրանցից ոչ մեկը չի ցանկանում վճարել պահանջվող 15 մլն եվրո։