100 հազար դոլարի մետամֆետամին սերֆինգի տախտակի մեջ


04:55 , 2 հուլիս, 2015

Մեքսիկացի ոստիկանները Տիհուանայի մոտ օվկիանոսից ափ նետված շարժիչով սերֆինգի տախտակ գտան։ Ներսում 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք մետամֆետամին էր։ 

Փորձաքննությունը ցույց տվեց, որ տախտակը ցանկացել են օգտագործել մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ թմրանյութեր ներկրելու համար, բայց ջուրը ներս է թափանցել և խափանել դրա շարժիչը։