«Թշնամու հետ՝ նրա իսկ լեզվով» սկզբունքին համապատասխան՝ սիրիական հակակառավարական «Իսլամի բանակ» խմբավորումը մահապատժի է ենթարկել «Իսլամական պետության» (ԻՊ) 18 զինյալների՝ գեղարվեստական ոճով մոնտաժված մահապատժի վերաբերյալ մոտ 20 րոպեանոց տեսանյութը տարածելով համացանցում:
Ընդ որում, մահապատիժն իրականացվել է ԻՊ-ին բնորոշ սիմվոլիկայի կիրառմամբ, բայց դերակատարների հակառակ գործառույթներով: Մասնավորապես, ԻՊ-ի զոհերի համար նախատեսված նարնջագույն հանդերձանքով «Իսլամի բանակի» դահիճները գնդակահարել են իրենց կողմից պատանդ վերցված ԻՊ-ի զինյալներին:
Մահապատժի որոշ տեսարաններ՝ կցված տեսանյութում՝
Posted by Armen Petrosyan on Wednesday, July 1, 2015