Երբ թռչունները ծրտում են մարդկանց վրա, նրանցից ոմանք զայրանում են, որոշներն էլ` ուրախանում` դա հաջողության նշան համարելով։ Բայց աղավնու ծերտն իրական շահույթ բերում է 30–ամյա դիզայներ–ոսկերիչ Ֆրենսիս Ուոդսվորտ–Ջոնսին։ Նրա` թռչնի արտաթորանքի տեսքով կրծքազարդերը վաճառվում են 4000 դոլարով։