Միջազգային ինստիտուտները Հունաստանի նոր դիմումը կդիտարկեն միայն հանրաքվեից հետո


06:11 , 1 հուլիս, 2015

Tert.am–ը գրում է.

Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը հայտարարել է, որ միջազգային ինստիտուտները պատրաստ են վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ և դիտարկել  Հունաստանի նոր առաջարկները միայն հանրաքվեից հետո:

Ինչպես գրում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով,  վերջինս տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին ևս մեկ արտահերթ հեռուստակոնֆերանս կանցկացվի, որում կքննարկվի Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի նամակը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հունաստանին կարող են ժամանակ տալ մինչև հանրաքվեի անցկացումը, որը նախատեսված է իրականացնել հուլիսի 5-ին: Իսկ այսօր ավելի վաղ Ալեքսիս Ցիպրասը հանդես էր եկել հայտարարությամբ` խնդրելով վարկատուներին նոր ֆինօգնության ծրագիր մշակել Հունաստանի համար: