Բենիտեսի հետ զրույցից հետո Իսկոն որոշել է մնալ Ռեալում


04:49 , 1 հուլիս, 2015

Tert.am–ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն, ում ծառայություններով հետաքրքրված էր «Յուվենտուսը», որոշել է չփոխել ակումբը:

Ինչպես հայտնում է «As» պարբերականը, 23-ամյա իսպանացին որոշել է մնալ «արքայական ակումբում», այն բանից հետո, երբ զրուցել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ:

Ըստ աղբյուրի տեղեկության, Բենիտեսն Իսկոյի հավաստիացրել է, որ վերջինս կարևոր ֆուտբոլիստ է, և որ նոր մրցաշրջանում նա խաղային ժամանակ կստանա: Բայց միաժամանակ իսպանացի մասնագետը չի երաշխավորել, որ Իսկոն մշտապես կլինի «Ռեալի» մեկնարկային կազմում: