Ծննդատանը կնոջ վրա կրակած, իսկ այնուհետև ինքնասպանված երիտասարդի արարքի անունն է գեղցիություն


20:14 , 30 հունիս, 2015

Որքան էլ տհաճ լինի, պիտի խոստովանել, որ ծննդատանը կնոջ վրա կրակած, իսկ այնուհետև ինքնասպանված երիտասարդի արարքը խիստ ժամանակակից է և հայկական, և դրա անունն է գեղցիություն: Եթե նույնիսկ ծնված երեխան նրանից չէր կարող լինել, և ինքը դա տանել չէր կարող, ապա մարդկությունը վաղուց գտել է այդ իրադրության լուծման քաղաքակիրթ ձևը՝ ամուսնալուծություն, ինչը բավարար չափով կիրառվում է նաև մեր երկրում: Արդյունքում և ինքը կենդանի կմնար, և նորածինն էլ մորը կորցնելու վտանգի տակ չէր հայտնվի. բայց դե մերն ուրիշ է, չէ՞...