Որտեղ որ կոոպերատիվները ստեղծվել են, ակնառու են արդյունքները. գյուղատնտեսության նախարար


19:25 , 30 հունիս, 2015

Tert.am-ը գրում է.

Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը և նախաձեռնել ենք կոոպերատիվների զարգացման գործընթաց:  Այս մասին այսօր «Տնտեսական հարցերով համաժողովի» ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով  կոոպերատիվների հետ կապված հարցին:

«Մենք կոոպերատիվները ոչ թե ստեղծում ենք ստիպողաբար, այլ կամավոր»,- ասաց նա և նշեց, որ պետական խրախուսման միջոցներ են տրամադրում, որ դրանք զարգանան:

«Որտեղ որ կոոպերատիվները ստեղծվել են, ակնառու են արդյունքները»,- ասաց նա և նշեց, որ այդ գործընթացը շատ լավ ընթացք է ստացել և առաջիկայում դիտարկվելու է որպես գերակա խնդիր:

Նա նկատեց, որ մեզ մոտ սեփականաշնորհումը եղավ շատ հապշտապ: