Ահա, թե ով է Հենրիխ Մխիթարյանի խորհրդավոր զրուցակցուհին (լուսանկարներ)


18:45 , 30 հունիս, 2015

Armtimes.com-ը գրում է.

Հայկական լրատվական կայքերում լուսանկարներ են տարածվում, որոնցում երեւում է, որ հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ջերմորեն զրույցի է բռնվել մի աղջկա հետ:

Տարածված լուսանկարում երեւում է վերջինիս միայն ոտքերի հատվածը, ուստի չի հասկացվում, թե նա ով է:

Մեզ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանի հետ ջերմորեն զրուցող կինը Հասմիկ Եղիազարյանն է, ով Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող «Շողակն Արարատյան» թերթի գլխավոր խմբագիրն է:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Հենրիխ Մխիթարյանին որպես ֆուտբոլիստ երկրպագում է, բայց նրա հետ անձնական որեւէ առնչություն չունի: 

6343811665669_10203873865600051_4883896409734561307_n