ԵՄ-ում պայմանավորվել են մինչ 2018 թվականը վերացնել ռոումինգի համար վճարները


16:18 , 30 հունիս, 2015

Tert.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովը, Եվրոպական խորհրդարանը և ԵՄ խորհուրդը պայմանավորվել են վերացնել ռոումինգի վճարը մինչ 2018 թվականը։ Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում, գրում է gazeta.ru-ն:

«Ռոումինգի համար վճարի վերացում 2017 թվականի վերջին: Բաց համացանց բոլորին: Մենք հասել ենք քաղաքական համաձայնության»,- Twitter-ի իր էջում գրել է եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը:

«ԵՄ-ի ներսում ճանապարհորդությունների ժամանակ բջջային հեռախոսների օգտատերերը կվճարեն նույն գինը, ինչ տանը՝ առանց հավելյալ վճարումների»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:

Ընդ որում՝ ռոումինգը կդառնա միայն հարաբերականորեն անվճար: ԵՄ-ում սահմանափակում կհաստատվի ժամանակի համար: Եթե բաժանորդն այն գերազանցի, ապա նա ստիպված լինի «փոքր վճարում» կատարել: Նման միջոցառումը կսահմանվի հնարավոր չարաշահումների դեմ պայքարի նպատակով։

Համապատասխան օրինագիծը պետք է հաստատվի Եվրախորհրդարանի և ԵՄ խորհրդի լիագումար նիստում։