Իսկ դուք գիտե՞ք, որ Արտաշատում էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիա կազմակերպողը 15 տարեկան երեխա է


12:10 , 30 հունիս, 2015

Իսկ դուք գիտե՞ք, որ Արտաշատում էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիա կազմակերպողն ընդամենը 15 տարեկան դեռահաս էր, որին հաջողվել էր Արտաշատի համար բավական շատ մարդ հավաքել այդ միջոցառմանը: Ի դեպ, երիտասարդին ծնողները պատժել էին նման «ստոր» արարքի համար, ջնջել ֆեյսբուքյան էջը, փակել էին տանը, այնպես որ իր կազմակերպած միջոցառմանն ինքն էլ չկարողացավ գնալ, բայց, մեկ է, միջոցառումը կայացավ նույնիսկ առանց իր ներկայության:
Ուղղակի ուզում եմ ասել, որ հպարտանում եմ այդ երիտասարդով, ահավոր շատ եմ հպարտանում:
‪#‎ElectricYerevan‬