Արտակարգ և ողբերգական դեպք՝ Երևանում. ամուսինը ծննդատանը կրակել է կնոջ վրա, այնուհետ՝ ինքնասպան եղել


10:48 , 30 հունիս, 2015

Արտակարգ և ողբերգական դեպք՝ Երևանում. ամուսինը ծննդատանը կրակել է կնոջ վրա, այնուհետ՝ ինքնասպան եղել. shamshyan.comShamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել:

Այս պահին նշված ծննդատուն են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության և նույն վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները: Հիվանդանոցում ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորը 27-ամյա Միլենա Ասատրյանն է, իսկ ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը:

Այս պահին ժամանել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, իսկ տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Մաշտոցի քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Մ. Ասատրյանը օրեր առաջ է ծննդաբերել նշված ծննդատանը: