Tert.am–ը գրում է.
Էքսցենտրիկ թուրք մոդել Թուղչե Կազազն իր խոսքն է ասել Թուրքիայում ակտուալ խնդրով` արդյո՞ք ոսկուց են Թուրքիայի նախագահի պալատի զուգարանները, թե՞ այնուամենայնիվ ոչ:
Եվ ահա թուրք մոդելը ասել է, որ նախագահի պալատի զուգարանակոնքերը ոսկյա չեն:
Հետաքրքրական է, որ մոդելը այս մասին պատմել է իր գրքում: «Խոր քուն» վերնագրով գրքում Կազազը պատմում է, թե ինչպես է այս տարվա փետրվարին այցելել Անկարայում Էրդողանի հսկայական պալատը:
Մոդելը խոստովանել է, որ այդ այցի ընթացքում երկու անգամ օգտվել է նախագահականի զուգարաններից և սեփական փորձով հերքում է ասեկոսեները:
Կազազը Թուրքիայում հայտնի է կրոնական, քաղաքական հարցերով իր իրարամերժ հայտարարություններով, հաճախակի փոփոխվող տեսքով:
Իսկ Էրդողանի ոսկե զուգարանների հարցը «օրակարգային» էր դարձրել ընդդիմադիր առաջնորդներից Քիլիչդարօղլուն: Էրդողանը «մեղադրանքները» հերքել էր: