Մեկն ապրիլի 24-ին հեղափոխություն էր ուզում անել, մյուսը 1 ամսով հացադուլ էր անում, իսկ էն մյուսն աղոթում էր: Մի քանիսն էլ գրանտներով մի կերպ «յոլլա» են գնում:
Հիմա այդ կվարտետը եկել ու քաղաքացիական արդար պայքարի մեջ ա քիթը խոթել և ուզում ա լիդեր դառնալ, որ էս ոլորտն էլ սատկացնի:
Մի լուսահոգի մարդ կար, ով իրեն դուր չեկած մարդկանց մասին հետևյալ բառերն էր ասում. «Հա, հա, դրանք հիմար են, մեռնեմ ջանիդ»:
Ժողովուրդն էլի կարա մնա Բաղրամյանում (չնայած ավելի խելամիտ կլինի Ազատության հրապարակում պայքարը շարունակելն ու զարգացնելը), բայց ոչ մի դեպքում շինծու լիդերների Գիպ-Գիպ-ի հետևից չպետք է գոռա՝ ՈՒՌԱ: