Իմաստ չունի մասնակցել ուրիշի «խաղերին» և վարկաբեկել ինքնաբուխ ու ազնիվ շարժումը. Գևորգ Դանիելյան


15:38 , 29 հունիս, 2015

Tert.am-ը գրում է.

Արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ մարդկանց կոչ անելով ազատել Բաղրամյան պողոտան:

«Բոլոր իմ ընկերներին, ուսանողներին, պարզապես մարդկանց, որոնք ինձ վստահում են, կխնդրեի ազատել Բաղրամյան պողոտան. իմաստ չունի մասնակցել ուրիշի «խաղերին» և վարկաբեկել ինքնաբուխ ու ազնիվ շարժումը: Այս դեպքում ըմբռնումով եմ մոտենում միայն շարժման նախաձեռնողներին...»,- գրել է Գևորգ Դանիելյանը: