Միհրան Ծառուկյանն ամուսնացել է. ո՞վ է երգչի ընտրյալը


14:29 , 29 հունիս, 2015

Երգիչ Միհրան Ծառուկյանն ամուսնացել է: Emin-NEWS.com-ի տեղեկություններով՝ երգիչն ամուսնացել է Ռուսաստանի Մոսկվա քաղաքում Լիլիթ Մարկոսյանի հետ: Որևէ տեղեկություն իր և Լիլիթի պսակադրության մասին երգիչը չի հայտնել: Մեր աղբյուրների հայտնած տեղեկություններով՝ պսակադրությանը մասնակցել են Միհրանի և Լիլիթի ընտանիքի անդամները, ընկերները, ներկա են եղել նաև հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ:
Emin-NEWS.com-ն արդեն կապ է հաստատել Միհրանի հետ՝ ճշտելու լուրի իսկությունը: Նոր տեղեկության դեպքում մենք կներկայացնենք այն մեր ընթերցողներին:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ