Ճապոնական պոեզիա... մաս 1


16:34 , 12 նոյեմբեր, 2012

 


Կյանքս  հենց  հիմա 
Կարող եմ ինչ-որ  մեկի  հետ փոխել...
Միայն  թե  դարձյալ 
Անհույս  ու  տրտում  չսպասեմ  դարձիդ, 
Ոնց  անցյալ  գիշեր...
                                              Սագամի

Աչքերս  տեսան  ամեն - ամեն ինչ 

Բայց  էլի  ձեզ  եմ  դառնում, 
Ճերմակ  քրիզանթեմներ...
                                                Իսյո 
Ամեն  ինչ  լռեց,
Բոլորն  համրացան,  
Հեռացող  աշուն...
                                             Իիդա  Ռյուրա
Մարդիկ, 
Ճնշվելով  ջրվեժի  ձայնից,
Հանդարտ  լռում  են...
                                              Նակամուրա  Թիյոձյո