«Տանգոն» պարի մի տեսակ է, որը կրում է եվրոպական և աֆրիկյան մշակույթների անմիջական ազդեցությունը: Կանդոմբ պարը նախկին ստրուկ ժողովուրդներին օգնեց կերտել այժմյան «տանգոն»: Այս պարն առաջացել է Բուենոս Այրեսի և Մոնտեվիդեոյի աղքատ, ավելի թույլ զարգացած շրջաններում:
«Տանգո» բառը առաջին անգամ պարի ասպարեզում գործածվել է 1890 թ.-ին: Սկզբում այն մեկն էր հազարավոր պարերից, բայց շուտով այն դառնում է հայտնի, քանի որ թատրոններում և հասարակական վայրերում կազմակերպվում են տանգոյի երեկոներ՝ աշխատող դասակարգի համար, որոնց թվում էին հարյուր հազարավոր եվրոպացի գաղթականներ՝ Իտալիայից, Իսպանիայից և Ֆրանսիայից: 20-րդ դարի սկզբում Բուենոս Այրեսից դեպի Եվրոպա մեկնում էին նվագախմբեր և պարողներ: Տանգոյի առաջին միջոցառումը տեղի է ունեցել Փարիզում, այնուհետև այն տարածում է գտել Լոնդոնում, Բեռլինում և այլ մայրաքաղաքներում: 1913 թ.-ի վերջին տանգոն գրավեց նաև Նյու Յորքը և Ֆիլադելֆիան: