Ռոնալդուն կուրացե՞լ է (Video)


14:34 , 12 նոյեմբեր, 2012

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Լեւանտե» - «Ռեալ» (1:2) հանդիպումից հետո հայտարարել է՝ Ռոնալդուի 2 աչքերն էլ չեն տեսնում ստացած հարվածի հետեւանքով: Հանդիպման մեկնարկային րոպեներին Դավիդ Նավարոն արմունկով հարվածել է Ռոնալդուի աչքին:

«Հարվածից հետո տեսողության խնդիր ուներ նրա մեկ աչքը, սակայն ընդմիջմանը նա արդեն երկու աչքով էլ չէր տեսնում: Նա բառացիորեն կորցրեց տեսողությունը եւ բնականաբար չէր կարող շարունակել հանդիպումը: Ռոնալդուն կհետազոտվի Մադրիդում», - Մոուրինիոյին է մեջբերում Marca-ն: