Ազատության հրապարակից բերման է ենթարկվել զինված հարձակման կոչեր անող երիտասարդ


01:21 , 29 հունիս, 2015

Tert.am–ը գրում է.

Հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին։ 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Հունիսի 28-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Ազատության հրապարակում հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:

Կոչեր անողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ճշտվել է նրա ինքնությունը. 1993 թ ծնված Արամ Հակոբյան:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն
»,–ասվում է հայտարարությունում: