Մարդկային խմբերը չեն կարող դիմագրավել մարտահրավերներին


01:09 , 29 հունիս, 2015

Որոշ վերլուծաբաններ պրիմիտիվ դատողության արդյունքում Ազատության հրապարակ գնալու և Բաղրամյան պողոտայում մնալու հակադիր գործողությունները դիտարկում և գնահատում են մարդկային քանակի տեսանկյունից, այն է` որտեղ կլինի շատ մարդ, այնտեղ էլ կհաստատվի ճշմարտությունը: 

Հարգելիներս մարդկության պատմության ընթացքը փաստում է, որ բոլոր ժամանակներում այդ նույն մարդկային քանակը ունակ է սպանել Սոկրատեսին և խաչել Հիսուս Նազովրեցուն: 

Մարդկային խմբերը չեն կարող դիմագրավել մարտահրավերներին, դա ընտրախավի լիազորության շրջանակներում է: