Հաղթանակ ճակատամարտում. եկել է ուժերը մոբիլիզացնելու ժամանակը


14:24 , 28 հունիս, 2015

«Տուն գնալ, բայց ոչ թէ պարտված կամ... չգիտեմ գլուխներս կախ այլ առաջին ճակատամարտը հաղթած և սպասելով հաջորդ ճակատամարտերին. մի հատ սխալ քայլ իրենց կողմից, նախահարձակ լինողը մենք կլինենք»: Սերժ Սրագսյանի երեկվա տարածած հայտարարությունից հետո նման կոչ է անում «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգողներից Վաղինակ Շուշանյանը: Ակտիվիստի կարծիքով վերջնական հաջողություն դեռևս չեն գրանցել և պայքարը շարունակվում է, բայց անհրաժեշտ է որոշակի դադար վերցնել, կենտրոնացնել ուժերն ու պատրաստվել երկարաժամկետ քայլերի:

Ըստ Շուշանյանի` նախագահը իրավասու չէր չեղարկում իրականացնել, նա կարող էր կասեցնել. հենց դա էլ արեց: Հետաքրքիր է, որ ոչ բոլոր ակտիվիստներն են կիսում Շուշանյանի կարծիքն ու կոչ են անում շարունակել պայքարը նույն ճանապարհով:

Թե՛ Բաղրամյան պողոտայում և թե՛ առհասարակ սոցիալական ցանցերում, մարդիկ միանշանակ չեն արձագանքում այս մոտեցմանը: Աստիճանաբար առաջանում է տեսակետների բևեռացում: Իրականում դժվար է ասել, թե իրադարձությունների ինչպիսի շարունակութունը կարող է առավել արդյունավետ վիճակի բերել: Լարվածությունը զգալի նվազել է, ինտրիգը որոշակիորեն պահպանվում է. սպասենք հետագա զարգացումներին: