Խորհուրդներով մի՛ խանգարեք երիտասարդներին, ձեր «փորձը» նրանց պետք չեկավ. թող իրենք որոշեն


23:12 , 27 հունիս, 2015

Այն ինչ՝ այս պահին ունենք, հոսանքի գնի բարձրացման դեմ պայքարում, բացառապես երիտասարդների հաջողությունն է։ Թողեք նրանք իրենց գործը շարունակեն։ Մի խանգարե՛ք, ձեր «փորձը» նրանց պետք չեկավ, նաև տեղին չէ, ընթացքում փորձել արձանագրված հաջողությունները օգտագործել՝ սեփական նպատակների, մեյդան գալու, կողքից անտեղի խորհուրդ տալու համար... Այդպես իշխանությունից չեք էլ տարբերվելու՝ թողե՛ք նրանք առաջ գնան, այլապես, ներկա կողքի ճնշումը, նրանց ստիպելու է շեղվել հիմնական խնդիրներից...
Տղեք դուք որոշեք, որևէ մեկին ականջալուր մի եղեք...